Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Վնասվածքային արթրիտ

Զարգանում է հոդերի բաց թափանցող կամ փակ վնասումներից։ Երեխաների և հատկապես սպորտով զբաղվող դեռահասների մոտ առավել հաճախ են հանդիպում հոդերի փակ վնասումներ, որոնց հետևանքով կարող են զարգանալ հետվնասվածքային շճային հոդաբորբեր (սինովիտ), գերազանցապես ծնկային, սրունք-թաթային, հազվադեպ՝ արմնկային հոդերում։

 

Վնասվածքային արթրիտները լինում են թարախային և շճային։

 

Կլինիկան։ Ծնկային հոդի վնասվածքային սինովիտի ընթացքը բարորակ է։ Երեխաների հոդերում բորբոքային հեղուկի նկատելի կուտակում և հոդային հյուսվածքների խիստ լարվածություն չի լինում։ Մեծ մասամբ նշվում է ցավոտություն և ցավեր՝ ֆիզիկական ծանրաբեռնումների ժամանակ։ Երեխաների ու անչափահասների սրունքթաթային հոդի ձուսպապատյանի բորբոքումը հաճախ զարգանում է կապանային ապարատի գերձգման հետևանքով։ Ձուսպապատյանի բորբոքումն այդ հոդում ուղեկցվում է ցավով, որը սովորաբար ծագում է ոտնաթաթի կրկնակի ոլորումների հետևանքով՝ մեծ ծանրաբեռնումներից կամ ցատկումներից հետո։ Վնասման տեղում նկատվում է փափուկ հյուսվածքների արտահայտված ուռածություն, ցավոտություն։

 

Չնայած հետվնասվածքային սինովիտի բարորակ ընթացքին, բուժումն անհոաժեշտ է, քանի որ կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել այլաձևող արթրոզի վաղ զարգացման համար։

 

Բուժումը։ Թերծանրաբեռնում, քայլքի սահմանափակում, լրացուցիչ հենարան (ձեռնափայտ), ցավազրկողներ (անալգետիկներ), կորտիկոստերոիդների ոչ մեծ դեղաչափերով ներհոդային ներարկումներ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ